Sputnik Արմենիա. ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը դեմ է եղել անկլավները Ադրբեջանին հանձնելուն վերաբերյալ եռակողմ հայտարարության տեքստում առկա դրույթին։ Խաչատրյանն այդ մասին ասաց Sputnik Արմենիայի հետ զրույցում` մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանը։
«Նույն պահին ես մի քիչ էլ ապշահար ու զայրացած ասել եմ` հրադադարի հետ անկլավներ հանձնելը կամ ընդհանրապես այդ տարածքներից դուրս գալը ի՞նչ կապ ունի։ Որոշակի քննարկում է եղել, որից հետո անձամբ խոսել եմ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հետ։ Իմ հետ հեռախոսազրույցի ընթացքում նա խոսել է Նիկոլ Փաշինյանի հետ, որ գոնե այդ անկլավների մասը փաստաթղթից հանվի»,- ընդգծեց Խաչատրյանը։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: