«Ինձ Նիկոլ Փաշինյանը չի դիմել Արցախի հարցում խորհուրդ տալու համար»,-Aravot.am –ի հետ հեռախոսազրույցում նշեց Հանրային խորհրդի նախկին նախագահ, ԱԺՄ առաջնորդ Վազգեն Մանուկյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետը նախօրեին կայացած ասուլիսում հայտարարել էր, որ ինքը ժամանակին դիմել է Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանին՝ Արցախի հարցում խորհուրդ տալու հարցում, բայց ոչինչ չի ստացել։
«Ոչ թե խորհուրդ, այլ առաջարկում էր Հանրային խորհրդում Արցախի հարցի վերաբերյալ քննարկում կազմակերպել։ Քննարկումը կազմակերպեցինք, բայց բոլորովին այլ ֆորմատով։ Ես ներկայացրի իմ տեսակետը, հետո դուրս եկա Հանրային խորհրդից»,-ասաց Վազգեն Մանուկյանը՝ նշելով, որ հարցի մասին կխոսի առաջիկայում, բայց ոչ հեռախոսազրույցում։
«Դա երկար պատմություն է»,-եզրափակեց Վազգեն Մանուկյանը։
Կարդացեք նաև
Արմեն ԴԱՎԹՅԱՆ