Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

Հողը հողի վրա ապրողինն է. Արամ Սարգսյան

Մայիս 23,2023 12:48

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը

Փոքր երկրների անվտանգության բաղադրիչներից մեկն էլ ճշգրտված և ճանաչված սահմաններ ունենալն է, այդ պատճառով է նաև, որ ՀՀ-ն փորձում է հասնել իր տարածքի միջազգային ճանաչման։ Իլհամ Ալիևն էլ արագացնում է գործընթացը և շահագրգռված է ամրագրել իր հաղթանակը՝ ելնելով 90-ականների մեր սխալներից։ Ակնհայտ է, որ արևմտյան հովանու ներքո բանակցություններում Ալիևը ցանկալի արդյունքի հասնելու մեծ հնարավորություն չունի, քանի որ Արևմուտքը պահանջում է ճանաչել ՀՀ տարածքային ամբողջականությունը, հրաժարվել Զանգեզուրի արտատարածքային միջանցքից, ապահովել արցախահայության անվտանգությունը՝ շփման գծում տեղակայելով միջազգային խաղաղապահներ, Լաչինի միջանցքից հանել ադրբեջանական ուղեկալը և ԵՄ հովանու ներքո սկսել բանակցություններ արցախահայության իրավունքների շուրջ։ Նման հանգուցալուծումից խուսափելու նպատակով է Ադրբեջանը շահագրգռված խնդիրը տեղափոխել ՌԴ պայմանավորվածության դաշտ։

Բարեբախտաբար, կոնֆլիկտը միայն ՌԴ դաշտում լուծելու հնարավորությունը արդեն շատ փոքր է, քանի որ ՀՀ-ն խնդիրը ընդլայնել է՝ ներգրավելով մեծ թվով երկրների։ Հնարավոր տարբերակ է նաև, որ Ալիև կրտսերը, Ալիև ավագի և իր անձնական փորձից ելնելով, վերջին պահին հրաժարվի ստորագրել Արևմուտքի առաջարկած Խաղաղության համաձայնագիրը ու կրկին անդրադառնա ուժային տարբերակներին, սակայն, խնդրի մեջ նման լայն ներգրավվածության պարագայում, այդպիսի պահվածքը բավականին վտանգավոր կլինի Ադրբեջանի համար, քանի որ պատժամիջոցների տակ ընկնելու, «Անջատում հանուն փրկության» տարբերակով և Կոսովոյի օրինակով Արցախի անկախությունը ճանաչելու հնարավորությունը կարող է իրականություն դառնալ։ Այս ենթատեքստում արցախահայության կողմից Արցախի Հանրապետության անկախությունը պահելուն միտված դրսևորումները ոչ միայն արդյունավետ են, այլև՝ ողջունելի։ Հետևաբար, ՌԴ-ն, Թուրքիան, Ադրբեջանը և ՀՀ 5-րդ շարասյունը իրենց վերջին ճիգերն են գործադրում ՀՀ-ում իշխանափոխության հասնելու և Լուկաշենկոյի օրինակով, Միասնական պետության կամ Թաթարստանի կողմնակից, որևէ լիդերի իշխանության բերելու միջոցով, խնդիրը ռուս-թուրքական ուղեծիր վերադարձնելու, որում Զանգեզուրի միջանցքը Թուրքիայի երազանքն է, Արցախի թալիշացումը՝ Ադրբեջանի, Հայաստանը մարզի կարգավիճակով գրպանում ունենալն էլ՝ ՌԴ-ի։ Վստահաբար՝ քաղաքական մեթոդներով նման տարբերակի հասնելու հնարավորությունը զրո է, եթե չասեմ՝ մինուս։

Միանշանակ է նաև, որ մեր հանրությունը այս ամենը հասկանում է ու համարժեք վերաբերմունք է դրսևորում այդ ուժերի կոչերին և հանրային նախաձեռնություններին։

Հողը հողի վրա ապրողինն է, և թող Աստված օրհնի Արցախը, Հայաստանը և համայն հայությանը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031