Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ի՞նչն է խանգարում սահմանադրական բարեփոխումներ, ապա ընտրություն անել, քվեաթերթիկում Հարությունյանից բացի այլընտրանք առաջարկել արցախցիներին. Դավիթ Գալստյան. «Հրապարակ»

Մայիս 23,2023 11:24

Հարցազրույց Արցախի խորհրդարանի ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանի հետ։

Արցախում ներքաղաքական խժդժություններ են, Սամվել Բաբայանն իր հերթին է պաշտոն ուզում, Ռուբեն Վարդանյանն իր մասնաբաժինն է ուզում, բոլորը լեգիտիմության հարց են դնում, ի՞նչ պետք է անի այս իրավիճակում Արցախի իշխանությունը։

– Ստեղծվել է օբյեկտիվ դժգոհության մթնոլորտ, Արայիկ Հարությունյանն ինքն էլ է դա զգում, բայց գնալով հանրաքվեի՝ նախ ցույց է տալիս, որ թույլ է, չի կարողանում որոշումներ կայացնել եւ դրանք կյանքի կոչել, ուստի հանրության քվեի կարիքն ունի։ Երկրորդ՝ 2021-ին շատ ավելի լավ հնարավորություներ կային թե՛ հանրաքվե, թե՛ ընտրություններ կազմակերպելու, քայց իշխանությունը չգնաց, քանի որ վստահ էր, որ չի վայելում ժողովրդի վստահությունը, եթե վստահ էր, թող արտահերթ ընտրության գնար, ոչ թե հանրաքվեի։ Ես գրեթե համոզված եմ, որ հարցը դրվելու է այնպես, ինչպես 2017-ի նոր սահմանադրության փոփոխության ժամանակ, երբ կարգախոս էր ընտրվել՝ «Այո Արցախին», եւ մեկնաբանում էին՝ ով այս սահմանադրությանը դեմ քվեարկի, դեմ է Արցախին։ Հիմա էլ Արայիկ Հարությունյանն է որոշել այլընտրանք չտալ ժողովրդին՝ կա՛մ իրեն պիտի ընտրեն, կա՛մ չընտրեն, կա՛մ Արայիկ Հարությունյան, կա՛մ ոչ ոք։ Այսպես են ձեւակերպելու եւ փորձելու են մեկնաբանել, որ Հարությունյանի չլինելու դեպքում երկիրը կկորցնի նախագահական ինստիտուտը։ Ելքը կարող է լինել սահմանադրական հանրաքվեն, եթե հնարավոր է ընտրություն անել, ի՞նչն է խանգարում սահմանադրական բարեփոխումներ, ապա ընտրություն անել, քվեաթերթիկում Հարությունյանից բացի այլընտրանք առաջարկել արցախցիներին։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031