Լրահոս
Օրվա լրահոսը

Այդ ճանապարհորդության ընթացքը բեմադրիչն ամեն կերպ համապատասխանեցրել էր այսօրվա իրականությանն ու հետաքրքրություններին

Մայիս 23,2023 11:20

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Ուսանողական թատրոնում նախօրեին կայացավ ՀՀ ժողովրդական արտիստ, ԵԹԿՊԻ-ի պրոֆեսոր Նիկոլայ Ծատուրյանի ղեկավարությամբ գործող «Դերասանական արվեստ» 3-րդ կուրսի կուրսային աշխատանքի հանձնումը։

Ուլրիխ Հուբի հանրահայտ «Տապանի մոտ ժամը ութին» ստեղծագործությունը բեմադրել է Կարո Բալյանը։

Այս ներկայացումը ճամփորդություն է պինգվինների, աղավնու և Նոյի հետ։ Այդ ճանապարհորդության ընթացքը բեմադրիչն ամեն կերպ համապատասխանեցրել էր այսօրվա իրականությանն ու հետաքրքրություններին։

Այս ներկայացումն արկածային ու հումորային է, ինչն էլ շատերին կմղի դիտելու և տեսնելու` ինչ է լինում ջրհեղեղից հետո և ովքեր են ողջ մնում…

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031