Լրահոս
Օրվա լրահոսը

Գալչյան. Ադրբեջանի սահմանադրությունն ասում է՝ ժառանգն են 1918-20 թ.թ. Ադրբեջանի Հանրապետության և դրա տարածքի։ Այդ թվականներին ոչ մի անկլավ գոյություն չուներ, դրանք ստեղծվեցին 1936-39 թ.-երին. «Հրապարակ»

Մայիս 23,2023 10:59

Սահմանազատման ու սահմանագծման գործը 70-ականների քարտեզով իրականացնելը կամ, ինչպես Փաշինյանն ասաց՝ «1975 թվականի քարտեզների հիման վրա, եւ այդ քարտեզներով արձանագրված սահմանագծից զորքերի հայելային հետքաշումը» նշանակում է անկլավների վերադարձ։ Սակայն քարտեզագետ Ռուբեն Գալչյանը հիշեցնում է՝ Արծվաշենն էլ 92-ին ադրբեջանական զինուժը գրավեց։ 4 հազար հայ բնակիչ ունեցող գյուղ էր, տարածքով գրեթե նույնը, ինչ ադրբեջանական բոլոր անկլավները միասին վերցրած։ Բացի այդ, արցախյան առաջին պատերազմից հետո Ադրբեջանին մի շարք տարածքներ են անցել Պառավաքար, Բերքաբեր, Վազաշեն սահմանային գյուղերից։

Քարտեզագետը կարծում է՝ այն, ինչ տվել ենք Ադրբեջանին, բավական է, չպետք է անկլավները վերադարձվեն․ «Անկլավներն ընդհանրապես կապ չունեն սահմանների հետ, դրանք Հայաստանի ներսում են գտնվում, իրենք հիմա ասում են՝ Արցախը մեր ներսում է, ուրեմն մերն է, բայց 70-ականների քարտեզում Արցախն առանձին էր, թող փաստաթուղթ բերեն, որ իրենցն է․․․ Փաստ չկա, չկա փաստաթուղթ, թե ինչու են անկլավները տրվել։ Մոսկվան որոշել է, քարտեզի վրա գծվել-տվել է իրենց, վերջ։ Խորհրդային Միության քարտեզների մեջ նշված են, այո, որ անկլավներն Ադրբեջանինն են, բայց ես էլ պնդում եմ, որ չեն կարող լինել Ադրբեջանինը, քանի որ մեր տարածքի մեջ են։ Երկրորդը, ամենակարեւորը՝ Ադրբեջանի սահմանադրության ակտը երկրորդ հոդվածում ասում է․ մենք ժառանգն ենք 1918-20 թվականների Ադրբեջանի Հանրապետության եւ դրա տարածքի։ 1918-20 թվականներին ոչ մի անկլավ գոյություն չուներ, դրանք ստեղծվեցին 1936-39 թվականներին»։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031