Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կոնջորյանը կամ չգրանցված աշխատող է եղել, կամ կեղծ տվյալ է ներկայացրել ԿԸՀ: Ճիշտ կլինի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ հարուցի. «Ժողովուրդ»

Մայիս 23,2023 10:41

ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն, իր լուսավոր դարաշրջանում, համաձայն կենսագրության՝ աշխատել է մի շարք ԶԼՄ-ներում։ Սակայն չգիտես ինչ պատճառով` 2017 թվականին ԱԺ ընտրություններից առաջ դա չի նշել Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելիս։

2017-2018 թվականներին եղել է «Para.tv» համացանցային հեռուստաընկերության «Մի խոսքով» հաղորդաշարի հեղինակ և վարող։

Պարզ է դառնում, որ Կոնջորյանը «Para.tv»- ում կամ չգրանցված աշխատող է եղել կամ էլ կեղծ տվյալ է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Հարկ է նշել, որ երկու դեպքում էլ արարքը համարվում է օրենքով պատժելի և ճիշտ կլինի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ հարուցի սույն հարցի կապակցությամբ։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031