Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Մայիս 23,2023 12:52

Երևան քաղաքում՝

Մայիսի 23-ի, 24-28-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։

Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 14-18 մ/վրկ արագությամբ։

Հանրապետության տարածքում`
Մայիսի 23-ի ցերեկը, 24-28-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 23-24-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։

Երևան քաղաքի մայիսի 23-ի բազմամյա կլիմայական տվյալներ

Օդի առավելագույն ջերմաստիճան 31.3°C (1989թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան 5.9°C (1991թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 18.4°C

Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031