Փաշինյաններն օրերս մի լուսանկար էին հրապարակել՝ ինչ-որ հերթական անիմաստ մրցույթից: Այն մրցույթներից մեկից, որ պետբյուջեի հաշվին ընդամենը «վարչապետի» անունը կրելու նպատակն ունի: Եվ այն պահին, երբ Նիկոլ Փաշինյանի հրամանով նրան ենթակա ոստիկանները, դատավորը, դատախազը կալանավորում էին պատերազմում զոհվածի մորը, «Եռաբլուրը» եռապատկած, եթե ոչ՝ հնգապատկած Նիկոլ Փաշինյանը, ընտանյոք, նաև՝ քաղմերձավորներով շրջապատված, երջանկությունից հալվում էր: Թե բա՝ «խոնարհվում եմ, սիրում եմ բոլորիդ…»:
Սա իրական հոգեվիճակն ու տրամադրությունն է Նիկոլ Փաշինյանի ու իր թիմի, որոնց կառավարման ընթացքում ու կառավարման հետևանքով հազարավոր զոհեր ենք ունեցել, ահռելի տարածքային կորուստներ ենք ունեցել, այն Փաշինյանի, որը Հայաստանի ողնաշարն է թուլացրել: Ինչպես իր մի կարկառուն թիմակիցը կասեր՝ էս չե՞ք…
Այստեղ՝ լուսանկարով արձանագրված այս պահին են նրանք իսկական, իրենց բուն նկարագրով ու հոգեվիճակով: Իրենք երկիրն ու ժողովրդին մատնել են աղետի ու անհոգ, լիաթոք, ամբողջ ուժով ուրախանում են: Հազարավոր մայրերի վշտի ու արցունքի են մատնել ու… այ, այսպես հրճվում են: Հազարավոր մարդկանցից խլել են իրենց անցավորի շիրիմին խոնարհվելու հնարավորությունն անգամ ու… այ, այսպես քահ-քահ ծիծաղում են:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում