Ռուս խաղաղապահները ԼՂ Մարտակերտի շրջանում հրադադարի ռեժիմի խախտման դեպք են արձանագրել, տուժողներ չկան: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը։
ՌԴ խաղաղապահ առաքելության հրամանատարությունը, հայկական և ադրբեջանական կողմերի հետ համատեղ, հետաքննություն են իրականացնում այս փաստի առնչությամբ: Ռուս զինվորականները նաև 85 տոննա հումանիտար օգնություն են հասցրել Ստեփանակերտ: