Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Ռոստոմյան․ «Աշոտ Փաշինյանը մեքենայում նստած էր չափերով իրենից փոքր, տարիքով՝ իրենից մեծ մեկ կնոջ հետ»

Մայիս 22,2023 22:03

Ի պաշտպանություն հերոսածին մայր Գայանե Հակոբյանին անհապաղ ազատ արձակելու նստացույցի մասնակից զոհվածի հայր Արա Ռոստոմյանը անդրադառնալով այսօրվա ասուլիսում որդու առեւանգման մասին Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությանը, ասաց․ «Ինչ վերաբերում է առեւանգման փաստին, եկեք տրամաբանորեն մոտենանք։ Ասում է՝ առեւանգել են։ Նախ, ինքը մեքենայում նստած էր մեկ կնոջ հետ՝ չափերով իրենից փոքր, տարիքով՝ իրենից մեծ։ Եթե մի պահ ենթադրենք, որ գնալու էին Եռաբլուր։ Չէ՞ որ այնտեղ պետք է իջնեին մեքենայից ու ոտքով քայլեին։

Եռաբլուրում շուրջօրյա ոստիկանական համակարգ է գործում, ու նույն Աշոտ Փաշինյանին բոլորը ճանաչում են։ Այսինքն, եթե ինքը վախ ուներ, կարող էր հասնել Եռաբլուր եւ ոստիկաններին ասեր, որ իրեն փորձում են առեւանգել, կամ կյանքին վտանգ է սպառնում ու չգիտեմ, թե էլի ինչ կարող էր ասել։ Այս առումով, ես չեմ ընդունում այդպիսի պատասխան, թե իրոք առեւանգվել է։ Ես գործի հանգամանքներին որքան ծանոթացա, այս փաստը որեւէ մեկը հաշվի չի առել։

Եթե իրենց ասելով առեւանգվել էր, մեքենան կարմիր լույսի տակ կանգնած ժամանակ կարող էր իջնել։ Այստեղ ավելի շատ միտում եմ տեսնում ու պլանավորած գործողություն։ Իսկ այն, որ Նիկոլ Փաշինյանը հավաստիացնում է, թե գործի ընթացը օբյեկտիվ է լինելու, եթե օբյեկտիվ գործընթաց լիներ, նկատի ունեմ սեպտեմբերի 21-ի գործը, մենք որեւէ հայտարարություն չէինք անի, որ մեր պայքարի ձեւը փոխում ենք։ Այսինքն, եթե իրավական դաշտը օբյեկտիվ գործեր, այսօր այստեղ չէինք գտնվի եւ Գայանեն էլ մեր կողքը կլիներ։ Այդ առումով չեմ վստահում օբյեկտիվ քննությանը, որովհետեւ մենք ամեն ինչը ինքներս ենք տեսել։ Այնպես որ, Նիկոլ Փաշինյանը դա ասել է ասելու համար»։

Aravot.am-ի հարցին, թե առեւանգումը բռնության հետքեր չի՞ ենթադրում, Արա Ռոստոմյանը պատասխանեց․ «Ես իրավաբան չեմ, չեմ կարող ասել։ Բայց առեւանգումը ինչպե՞ս է լինում։ Դա փաստաբանները պետք է ներկայացնեն։ Տեսաերիզը կա։ Ինքն իր կամքով գնում, դուռը բացում, նստում է, մյուս կողմից Գայանեն է նստում։ Գայանեն դռները չի արգելափակել, որ չկարողանա դուրս գալ։ Այնպես որ, երբ համադրում ենք փաստերը, պարզ է լինում, որ սա առեւանգում չէ»։

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031