Ինչպես տեղեկացրել ենք, այսօր մի քաղաքացի՝ պայթուցիկը ձեռքին, վրդովված, ներս է մտել Գյումրու ոստիկանության «Մուշ» բաժին։ Նա խոսել է իր անձնական խնդիրներից, որոնք կապված չեն եղել ոստիկանության հետ։ Ոստիկանության շենքում նրան վնասազերծել են։
Քիչ առաջ մեզ պարզաբանում ուղարկեցին ոստիկանության լրատվական ծառայությունից՝ հայտնելով հետևյալը․ «Մայիսի 22-ին, ժամը 17.30-ի սահմաններում, մի անձ անձնական խնդրի լուծման պատճառաբանությամբ մոտեցել է ոստիկանության Մուշի բաժնի հերթապահ մասի մուտքին, նշել է անձնական խնդիրներ, ինչի ընթացքում գրպանից հանել է «Ֆ-1» տիպի նռնակը և սպառնացել պայթեցնել, եթե խնդիրը լուծում չստանա:
Ոստիկանության Մուշի բաժնի ղեկավարության բանակցությունների արդյունքում գյումրեցի 27-ամյա տղամարդը հանձնել է նռնակը ոստիկաններին: 27-ամյա տղամարդը ձերբակալվել է:
Նախաձեռնվել է քրեական վարույթ: Հանգամանքները պարզվում են:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ