Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ հարցն ուղղակիորեն Բաքվում բարձրացվել է»․ Միացյալ Թագավորության պետնախարարը՝ Լաչինի միջանցքի շրջափակման մասին

Մայիս 22,2023 21:01

«Միացյալ Թագավորության դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության հետ կապված չի փոխվել։ Միացյալ Թագավորությունն ուզում է տեսնել համապարփակ խաղաղություն հնարավորինս շուտ»,- ՀՀ ԱԳՆ-ում հրավիրված ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթին։

Լրագրողների հիշեցրին՝ փետրվարին իր՝ Բաքու կատարած այցի ժամանակ Ադրբեջանն արդեն շրջափակել էր Լաչինի միջանցքը և փաստեցին՝ գաղտնիք չէ, որ Միացյալ Թագավորությունը էներգետիկ համագործակցություն է խորացնում Ադրբեջանի հետ, որը նաև Ադրբեջանը՝ որպես կանաչ լույս է օգտագործում իր ագրեսիվ պահվածքի համար։ Այնուհետև հարցրին՝ արդյոք բարձրացրե՞լ եք Լաչինի հարցը Բաքվում, որպես ՄԱԿ-ի ԱԽ երկիր՝ ի՞նչ ազդեցություն կարող եք ունենալ միջանցքի բացման հարցում, Միացյալ Թագավորության պետնախարարը պատասխանեց․ «Անշուշտ, այդ հարցն ուղղակիորեն Բաքվում բարձրացվել է։ Դա կարևոր բաղադրիչ էր այդ հանդիպման համար։ Մենք բարձրացրել ենք մարդկանց ազատ տեղաշարժի վերականգնման հարցը։ Մեր հարաբերությունները, այո, նույնքան կարևոր են Ադրբեջանի հետ, որքան ՀՀ-ի, բայց մենք միշտ հստակ ենք եղել, որ այս շարունակական հակամարտությունը կայուն խաղաղության չի կարող հանգեցնել, դրան միայն կարող ենք հասնել սեղանի շուրջ։ Դա է պատճառը, որ մենք քաջալերում ենք ԵՄ-ԱՄՆ ձևաչափը՝ այս հարցը առաջ մղելու համար։ Մենք կփորձենք ազդեցություն գործել բոլոր կողմերի վրա՝ փորձելով այս հարցը հանգուցալուծման տանել»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031