2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանն Արցախ չի այցելել։ Այսօր «Առավոտը» հարցրեց Նիկոլ Փաշինյանին՝ «Արցախում երեք տարի չեք եղել, անկախ ամեն ինչից չեք կարոտե՞լ Արցախը»։ «Ի՞նչ ասեմ, դառը հարցեր եք բարձրացնում։ Հարցը բարձրաձայնելով՝ պատասխանն արդեն ներառում է»,- արձագանքեց Փաշինյանը։
Հիշեցնենք, որ այսօր հրավիրած ասուլիսում հարցին, թե երբ ասում է՝ ՀՀ-ն պատրաստ է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ 86.6 հազար քառակուսի կիլոմետրում, դրա մեջ նկատի ունի նաեւ Արցա՞խը, Փաշինյանը պատասխանեց. «Այո, 86.6 հազար ք/կմ-ն ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ