Քիչ առաջ գյումրեցի ընդդիմադիր գործիչ Կարապետ Պողոսյանը ֆեսբուքյան գրառում էր արել՝ հայտնելով, որ ՀՀ ոստիկանության «Մուշի» բաժնի վրա պայթուցիկ են գցել։
«Սա խոսում է երկրում անիշխանության մասին»-գրել էր նա։
Aravot.am-ը պարզեց, որ քաղաքացիներից մեկը՝ պայթուցիկը ձեռքին, ներս է մտել ոստիկանության «Մուշ» բաժին։ Նա եղել է շատ վրդովված, անձնական խնդիրներ է ունեցել, որոնք կապված չեն եղել ոստիկանության հետ։ Խոսել է այդ խնդիրներից։
Ոստիկանության շենքում նրան վնասազերծել են։
Կարդացեք նաև
Մենք դիմել ենք նաև ոստիկանության լրատվական ծառայություն՝ պաշտոնական պարզաբանում ստանալու համար։
Այն կհրապարակենք ստանալուն պես։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ