Այսօր հրավիրած ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Տիգրանաշենն ու Տավուշի վեց գյուղերն ընդգրկված չեն ՀՀ 29 800 քկմ մեջ։
«29 800-ն այն թիվն է, եթե ժողովրդական լեզվով խոսենք, որն արձանագրված է Սովետական միության հանրագիտարանի մեջ, որը եւ հանրամատչելի, եւ պաշտոնական է։ Եթե ասեի՝ 1975 թվականի քարտեզները նայեք, մարդիկ կասեն՝ մեզ քարտեզները որտեղի՞ց, որ նայենք։ Ես ասում եմ՝ հասցե, որը հանրամատչելի է։ 29 800 քկմ-ն այնտեղի թիվն է, բայց դա չի նշանակում, որ այդ թվի միակ հիմնավորումը հանրագիտարանն է։ Այդ 28 900 քկմ մեջ ձեր նշած տարածքները չկան»,- ասաց նա։
Փաշինյանը հավելեց, որ «խաղաղության պայմանագրի» տեքստի շուրջ դեռ աշխատանք է տարվում։ «Եվ հույս ունեմ, որ օր առաջ այդ աշխատանքն այնպիսի արդյունք կտան, որ ես՝ որպես ՀՀ վարչապետ, կասեմ, որ ես այդ պատասխանատվությունը պատրաստ եմ վերցնել եւ համոզմունքով գնալ ստորագրել»,- ասաց նա։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ