Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանն այցելել է Չինաստանի դեսպանություն

Մայիս 22,2023 19:30
Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Ֆան Յունի հրավերով՝ ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը ս.թ. մայիսի 19-ին այցելել է դեսպանություն: Այս մասին քիչ առաջ իր պաշտոնական կայքում տեղեկատվություն է տարածել Չինաստանի դեսպանությունը:

Ս.թ. մայիսի 19-ին ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Ֆան Յունի հրավիրով այցելել է դեսպանություն և բարեկամական զրույց ունեցել: Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցություն ղեկավար, ՀՀԿ ԳՄ անդամ Հայկ Մամիջանյանը:

Դեսպան Ֆունը հանգամանորեն ներկայացրել է ՉԺԿ Կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար, ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի կողմից առաջադրված գլոբալ զարգացման, գլոբալ անվտանգության և գլոբալ քաղաքակրթության նախաձեռնությունները։ Նա ընդգծել է Սերժ Սարգսյանի կարևոր ներդրումը հայ- չինական հարաբերությունների զարգացման գործում, ինչպես նաև նրա մեծ աջակցությունը Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանության նոր շենքի կառուցման գործում։ Դեսպանը հույս է հայտնել, որ Սերժ Սարգսյանը այսուհետ ևս կշարունակի նպաստել երկկողմ հարաբերությունների զարգացմանը, միջկուսակցական փոխանակումների ակտիվ առաջմղմանը, ինչպես նաև երկու երկրների հարաբերություններում նոր հաջողությունների շարունակական ձեռքբերմանը։

Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Մարդկության միասնական ճակատագրով համայնքի կառուցման հայեցակարգը և երեք հիմնական նախաձեռնությունները, որոնք առաջադրվել են  ՉԺԿ Կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար Սի Ծինփինի կողմից, կիսել իր տպավորությունները չինական առանձնահատկությամբ արդիականացման ձեռքբերումների մասին, ջերմորեն հիշել իր այցերը Չինաստան և չինացի գործընկերների հետ համատեղ աշխատանքը։

Նախագահ Սարգսյանն իր պատրաստակամությունն է հայտնել շարունակել ամրապնդել փոխգործակցությունը պետական կառավարման ոլորտում և նպաստել Հայաստանի ու Չինաստանի միջև հարաբերությունների զարգացմանը։

Սերժ Սարգսյանը զրուցակցի հետ կիսել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները, ինչպես նաև անդրադարձել տարածաշրջանային աշխարհաքաղաքական վերջին զարգացումներին։

 

ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031