Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռուսաստանի հետ հարաբերություններում կգործենք այն ծավալով, որը մեզ թույլ կտա չհայտնվել արեւմտյան պատժամիջոցների ներքո»․ Փաշինյան

Մայիս 22,2023 18:45

«Մենք Ռուսաստանի հետ հարաբերություններում կգործենք այն ծավալով, որը մեզ թույլ կտա չհայտնվել արեւմտյան պատժամիջոցների ներքո»,- այս մասին այսօր հրավիրած ասուլիսում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Արեւմտյան մեր գործընկերների հետ բոլոր հանդիպումներում այդ հարցը քննարկվում է եւ այդ հարցը բարձրացվում է մեր առաջ։ Բայց դրանից առաջ էլ այդ հարցը միշտ եղել է Հայաստանի եւ Ռուսաստանի քննարկումների օրակարգում։ Եվ մենք երկուսի հետ հարաբերվելիս տալիս ենք նույն արձագանքը, մենք ասում ենք, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, Ռուսաստանի հետ ունի ռազմավարական գործընկերային հարաբերություններ, Ռուսաստանի հետ ունի տնտեսական խորը եւ ռազմավարական նշանակության հարաբերություններ, բայց ՀՀ-ն այդ եւ այլ հանգամանքների բերումով չի կարող իրեն թույլ տալ որ գտնվել արեւմտյան պատժամիջոցների տակ։

Հետեւաբար, մենք Ռուսաստանի հետ հարաբերություններում կգործենք այն ծավալով, որը մեզ թույլ կտա չհայտնվել արեւմտյան պատժամիջոցների ներքո։ Եթե մենք հայտնվենք արեւմտյան պատժամիջոցների ներքո, նախ Հայաստանն այդքան ռեսուրս չունի, որ դիմանա դրան։ Երկրորդ, եթե հայտնվենք պատժամիջոցների տա, մեր ոչ մի դաշնակցի համար դրանից ավելի լավ չի լինի։ Երրորդը, մենք կփչացնենք մեր հարաբերություններն արեւմտյան գործընկերների հետ։ Մենք բոլոր ուղղություններով աշխատում ենք, որպեսզի սանկցիաները չխախտենք, բայց մյուս կողմից էլ գործընկերային լինենք եւ Ռուսաստանի նկատմամբ, եւ սանկցիաներ կիրառած մեր գործընկերների նկատմամբ։ Եթե մենք պատժամիջոցների տակ հայտնվենք, դրանից որեւէ մեկին ավելի լավ կլինի՞, մեր բարեկամին ավելի լավ կլինի՞»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա հավելեց, որ Հայաստանը թափանցիկ երկիր է, «սեւ առեւտրով» չի զբաղվում։ Հարցին, թե կան հայկական ընկերություններ, որոնք հայտնվել են պատժամիջոցների տա, նա պատասխանեց․ «Ես գիտեմ, որ կան ընկերություններ, որոնք, այսպես ասած, ռադարի վրա են հայտնվել։ Եվ նրանց գործունեությունը կուսումնասիրվի, համապատասխան հետեւություններ կարվեն»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031