Լրահոս
Օրվա լրահոսը

«Անկլավների հարցը նոր չէ, բանակցային փաթեթում կա 1999 թվականից»․ Նիկոլ Փաշինյան

Մայիս 22,2023 18:00

«Անկլավների հարցը նոր չէ, 1999 թվականի բանակցային փաթեթներում կա»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նշեց, որ այնպես չէ, որ այդ հարցը կառավարությունը նոր է առաջ բերել։ «Մենք ընդհանրապես բարեբախտաբար, թե դժբախտաբար, ոչ մի նոր հարց օրակարգ չենք բերել։ Ինչ խոսում ենք, միշտ եղել են օրակարգում։ Անկլավների հարցի լուծման այն տարբերակը, որը ես ասացի, այն ժամանակ էլ է այդ տարբերակը եղել շրջանառության մեջ։ Եվ հայկական կողմի համար ոնց որ թե ընդունելի է եղել»,- ասաց նա։

2021 թվականի դեկտեմբերին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ անկլավների հետ կապված իրավական որեւէ հիմք գոյություն չունի։ Հարցին, թե հիմա իրավական հիմքերը գտնվե՞լ են, Փաշինյանը պատասխանեց․ «Իրավական հարցերը պետք է ճշգրտվեն, որովհետեւ դրանք բարդ թեմաներ են, ինչ ասում եմ, հետո պետք է գնանք, դրանց իրավական հիմնավորումները տանք։ Եթե իրավական հիմնավորումներ չտանք, այդ քաղաքական հայտարարությունները կմնան քաղաքական հայտարարություններ։ Հանրագիտարանային, աշխատանքային քարտեզների, հողի վրա գտնվելու իրողությունների մակարդակով դա եղել է, բայց ինչ էլ պայմանավորվենք, պետք է իրավական ձեւակերպում ստանա»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031