Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը կարող է դադարեցնել կամ սառեցնել անդամակցությունը ՀԱՊԿ-ում:
«Ընդհանուր առմամբ ՀԱՊԿ-ը կազմակերպություն է, որը հեղինակություն ունի անդամ-պետությունների շրջանում: Կազմակերպություն, որը նախկինում արդեն ցույց է տվել իր արդյունավետությունը տարբեր իրավիճակներում: Եվ կազմակերպություն, որը մեր տեսանկյունից ունի հետագա զարգացման լուրջ ներուժ: Ինչ վերաբերում է Հայաստանի վարչապետի հայտարարությանը, ապա, անկասկած, մենք կշարունակենք երկխոսությունը մեր հայ ընկերների հետ, նրանց հետ կխոսենք նաև ՀԱՊԿ գործունեության մեջ մեր հետագա համատեղ մասնակցության թեմայով»,- ասել է Պեսկովը:
Հիշեցնենք, այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում Նիկոլ Փաշինյանը չէր բացառել, որ Հայաստանը կարող է դե յուրե որոշում կայացնել ՀԱՊԿ-ում անդամությունը դադարեցնելու կամ սառեցնելու վերաբերյալ, «բայց դա տեղի կունենա միայն այն պարագայում, երբ մենք արձանագրենք, որ ՀԱՊԿ-ը դուրս է եկել Հայաստանից»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ