Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Սա ադրբեջանական զինծառայողները պարտադրում էին գերեվարված և անզեն հայերին։ Այժմ հայ ժողովրդին դա պարտադրում է Փաշինյանը». Կարեն Իգիթյան

Մայիս 22,2023 17:26

Կովկասագետ, «Հայկական նախագիծ» ՀԿ համահիմնադիր Կարեն Իգիթյան

«Փաշինյանն իր լրագրողական և քաղաքական կարիերայի ամբողջ ընթացքում ձգտում էր այս օրվան։ Սա հենց այն արտահայտությունն էր, որ ադրբեջանական զինծառայողները պարտադրում էին գերեվարված և անզեն հայերին՝ «Ղարաբաղն Ադրբեջան է»։ Այժմ հայ ժողովրդին դա պարտադրում է Փաշինյանը։ Հաջորդիվ Ալիևի մյուս կարգախոսների կրկնությունն է՝ «Զանգեզուրն Ադրբեջան է» և «Իրավանն Ադրբեջան է»։

Հ․Գ․ Ոչ մի թուղթ ոչ մեկին չի կարող պաշտպանել։ Արժե հիշել 1994 թ․ Բուդապեշտի մեմորանդումը, համաձայն որի՝ ՌԴ-ն, Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ն երաշխավորում էին Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու անկախությունը, վերջինիս դեմ ուժի գործադրման անթույլատրելիությունը և այլն։ Այնուամենայնիվ, սակայն, դեռ 1993 թ.-ին Ուկրաինայում պատերազմ լինելու մասին գրում էր ռեալիզմի կենդանի դասական Ջոն Միրշայմերը։

Քարտեզում 1919 թ․-ին Ադրբեջանի ներկայացրած պահանջներն են»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    1919թ թուրքերը Տեղի Կոռնիձորի եւ գորիսի մատույցներում այնպիսի ջարդ էին կերել՝որ սովետական տարիներին մեր բնակավայրեր գլխահակ էին մտնում….այժմ …

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031