Մայիսի 22-ին մայրաքաղաքում մեկնարկեց ՀԱՊԿ անդամ պետությունների՝ թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդմանն ուղղված «Կանալ-Արաքս» տարածաշրջանային հակաթմրամոլային միջոցառումը։
Բացման խոսքով հանդես եկան ՀՀ ՆԳ նախարարի խորհրդական Վարդան Մովսիսյանը և ՀԱՊԿ քարտուղարության խորհրդական Միխայիլ Մելիխովը։
Վարդան Մովսիսյանը ՆԳ նախարարի անունից ողջունեց միջոցառման մասնակիցներին և մաղթեց արդյունավետ աշխատանք։
Միխայիլ Մելիխովը փոխանցեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ուղերձը՝ շնորհակալություն հայտնելով ՀՀ ՆԳ նախարարությանը միջոցառումը բարձր մակարդակով կազմակերպելու և ջերմ ընդունելության համար։ Նա կարևորեց նմանատիպ միջոցառումները, քանի որ դրանց շնորհիվ մեծ արդյունքների են հասել անցած 20 տարիների ընթացքում. հայտնաբերվել և առգրավվել են մեծ քանակությամբ թմրամիջոցներ։
Միջոցառմանը մասնակցում են ՀԱՊԿ անդամ պետությունների՝ Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի իրավասու մարմիններ, պատվիրակներ ՀԱՊԿ քարտուղարությունից, ինչպես նաև ՀՀ գերատեսչություններից՝ ԱԱԾ-ի, ՊԵԿ-ի, Կենտրոնական բանկի և Անվտանգության խորհրդի ներկայացուցիչներ։ Ներառված են դիտորդներ Չինաստանից, ԱՊՀ-ից, Ինտերպոլից:
Կարդացեք նաև
Միջոցառման ընթացքում մասնակիցները քննարկեցին տարածաշրջանային հակաթմրամոլային միջոցառմանն առնչվող մի շարք հարցեր։ Ներկայացվեցին օրակարգով նախատեսված զորավարժությունների անցկացման կարգն ու նախապես մշակված ընթացակարգը։
Միջոցառման ընթացքում մասնակիցները ստորագրեցին համագործակցության հուշագրեր։
ՀՀ ոստիկանություն