Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հույս է հայտնել, որ հայ-ադրբեջանական բանակցությունները կհանգեցնեն խաղաղության, քանի որ խաղաղության պայմանագիրն անխուսափելի է: Նման հայտարարություն նա արել է Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի հետ բանակցություններից հետո:
«Հույս ունենք, որ բանակցությունները վերջնարդյունքում կհանգեցնեն ամուր խաղաղության Հարավային Կովկասում, չնայած այն բանին, որ Ադրբեջանի տարածքները մոտ 30 տարի գտնվել են հայկական օկուպացիայի տակ, միլիոնավոր ադրբեջանցիներ արտաքսվել են իրենց տներից», – ասել է Ալիևը:
Նա նշել է, թե Բաքուն ամեն բան անում է հարաբերությունների կարգավորման համար, ձեռնարկում է «կառուցողական ջանքեր»: Նրա խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրն անխուսափելի է, և «պետք է համապատասխանի միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ