Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը
Պոպուլիզմի ու դեմագոգիայի բարձրագույն պիլոտաժը Նիկոլ Փաշինյանի կատարմամբ այն է, երբ պատասխանի առաջին մասում նա կարող է օգտագործել միացման կողմնակիցների այն հին ու հայտնի պնդումը, թե Գերագույն խորհրդի 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշումից հետո Լեռնային Ղարաբաղը անկախացել է ՀԽՍՀ-ից, այլ ոչ թե ԱԽՍՀ-ից, իսկ պատասխանի երկրորդ մասում արդեն հղում անել Ժիրայր Լիպարիտյանին, ով մադրիդյան սկզբունքների վերաբերյալ ինչ-որ դետալ է իբր գաղտնազերծել։ Այն պարագայում, երբ 2007 թվականի դրությամբ Լիպարիտյանը 10 տարուց ավել որևէ պետական պաշտոն չէր զբաղեցրել և բանակցային գործընթացին չէր մասնակցել։
Ու այս քաղաքական թիմի վերջին 2 տարվա ողջ հռետորաբանությունը Ղարաբաղի հարցով այ այսպիսի, այստեղից-այնտեղից լսած, մեկ այլ աղբյուրից կրկնօրինակած (երբեմն՝ Ադրբեջանից) անկանոն մտքերի աջաբսանդալ է։ Պատճառն այն է, որ նույնիսկ քարոզչական թեզեր գեներացնելու պոտենցիալ չունեն։
Կարդացեք նաև