Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրատեսակա՞ն է Մոսկվայում խաղաղության պայմանագիր ստորագրել, չեմ կարծում»․ Նիկոլ Փաշինյան

Մայիս 22,2023 13:48

«Մոսկվայի հանդիպումը հինգշաբթի օրն է, մինչեւ հինգշաբթի օրը իրատեսակա՞ն է խաղաղության պայմանագիր ստորագրել, չեմ կարծում»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե առաջիկայում Մոսկվայում սպասվող բանակցությունների ժամանակ փաստաթղթի ստորագրում նախատեսվո՞ւմ է։ «Եթե կոմունիկացիների բացման վերաբերյալ հաջողվի գալ ընդհանուր հայտարարի, դուք գիտեք մեր մոտեցումները եւ սկզբունքները, բացառել չեմ կարող»,- ասաց Փաշինյանը։

«Մեր խնդիրն է հնարավորինս արագ ավարտին հասցնել բանակցությունները եւ ստորագրել խաղաղության պայմանագիր։ Գիտեմ, որ մեր թիմը շատ ինտենսիվ է աշխատում։ Վաշինգթոնյան հանդիպումից առաջ մենք մեր խմբագրումները փոխանցել էինք Ադրբեջանին, եթե չեմ սխալվում, չորրորդ խմբագրումն էր։ Եվ հիմա մենք, ըստ էության, իրենց արձագանքին ենք սպասում, որը, հույս ունենք, կարտահայտի Վաշինգտոնում տեղի ունեցած քննարկումը, ըմբռնումը, պայմանավորվածությունները, այն առաջընթացը, որն արձանագրվել է։ Օրինակ՝ եթե պարզվի, որ Ադրբեջանն այս շաբաթ փոխանցի իր արձագանքները, եթե տեսնենք այդ առաջարկները, մոտեցումները համարում ենք ընդունելի՝ փոխզիջումային տրամաբանության մեջ, ինչո՞ւ չէ»,- հավելեց Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ վաշինգթոնյան հանդիպման առանձնահատկությունը համարում է խոսակցության ոճը, շատ ուղիղ խոսակցություն է տեղի ունեցել։ Խոսակցությունները փոխադարձաբար եղել են ավելի հասկանալի։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031