Լրահոս
Օրվա լրահոսը

Աստղիկ Գալեյան․ «Գիտեին, որ մենք վրդովված ծնողներ ենք, Աշոտիկին բերեցին ուղիղ իջեցրեցին մեր մեջ»

Մայիս 22,2023 12:54

«Եթե ինքը հասկանում է, թե ինչ բան է երեխայի քաղցրությունը,  ինչո՞ւ մեզ պատասխան չի տալիս։ Այսինքն, իր երեխային չի կարելի ասել՝ նստի, գնում ենք ուղղակի զրուցենք,  դա համարում են առեւանգում, իսկ ո՞վ է իմ, Գայանեի, մյուսների երեխեքի սպանության համար պատասխան տալու, ո՞վ է դավաճանել մեր երեխեքին»,-այսօր կառավարության շենքի մոտ բողոքի ցույց ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ծնողներից մեկը։

Զոհված զինծառայողների ծնողներն ու հարազատները կառավարության շենքի մոտ մայիսի 20-ից նստացույց են անում՝ ի աջակցություն Գայանե Հակոբյանի, որը կալանավորվել է վարչապետի որդուն՝ Աշոտ Փաշինյանին, իրավապահների ներկայացմամբ՝ առեւանգելու համար։

«Եթե Գայանեին կալանավորել են, դա չի նշանակում, որ մենք թուլանում ենք, մեր վրեժը դառնում է կրկնակի, ու մենք վրեժը լուծելու ենք»,-ասաց ծնողներից մեկը։

Ծնողները պնդում են՝ իրենց երեխաներին կանխամտածված տարել են սպանդի։ «Ինչի՞ իր երեխան առանց վնասվածքի եկավ հասավ իրենց։ Բախտավո՞ր էին։ Մենք էլ էինք բախտավոր մինչեւ իր գալը»,-ասաց մեկ այլ ծնող։

44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղիկ Գալեյանը հավելեց՝ Աշոտ Փաշինյանը պատահական չհայտնվեց դեպքի վայրում․«Դա նախապես պլանավորած արարք էր։ Նրանք գիտեին, որ մենք վրդովված ծնողներ ենք, Աշոտիկին բերեցին ուղիղ իջեցրեցին մեր մեջ՝ մտածելով, որ հնարավոր չէ, որ ծնողները մի բառ չասեն Աշոտիկին։ Իրենք են բերել»։

Գալեյանը նաեւ պատահական չի համարում, որ Աշոտ Փաշինյանը, ինչպես փաստաբանն է նշել, Գայանե Հակոբյանի հետ առերեսման էր գնացել Նիկոլ Փաշինյանի պատկերով շապիկով․ «Դրա նպատակն էլ՝ հոգեբանորեն ճնշել Գայանեին։ Ես ասում եմ՝ Աշոտիկի այնտեղ հայտնվելը պատահական չէր։ Գայանեն, այո,  քաղբանտարկյալ է։ Մեր պայքարն ուզում են ճնշեն»։

Պայքարի քաղաքականացման մասին էլ Գալեյանն ասաց․ «Մենք ասել էինք քաղաքական եւ քաղաքացիական պայքարի մասին՝ առաջ բերելով այն քաղաքական ուժերին, որոնք առաջ կգան, ու մենք էլ կմիանանաք, համատեղ պայքար կլինի։ Բայց  մեզ իշխանություն պետք չէ»։

Ծնողները նշեցին, որ իրենց տղաները քաղաքական խաղերի զոհ են դարձել․«Ուզենք, թե չուզենք, եթե դուրս ենք եկել պայքարի, ապա  քաղաքականությունը մեջն է լինում»,-ասաց Աստղիկ Գալեյանը։

Նշենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանը ասուլիս է հրավիրել։

 Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031