«Զեկույցս ուզում եմ սկսել ուրախ լուրով, Երեւան է ժամանել եւս 4 տրոլեյբուս, որոնք ներկա պահին գտնվում են Երևանի «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՔԲԸ-ի հավաքակայանում, այս պահին իրականացվում են կարգաբերման աշխատանքներ»,- այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ պարոն Ավինյանին ուրախությամբ զեկուցեց «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՔԲԸ-ի տնօրեն Սարգիս Բեջանյանը:
«Մնաց 7 տրոլեյբուս, ճի՞շտ եմ, պարոն Բեջանյան»,-հարց հնչեցրեց Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը:
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ