Հայաստանի նկարիչների միության «Մարտիրոս Սարյան» ցուցասրահում բացվեց Թորոս ՍԷֆիլեանի 60-ամյակին նվիրված «Արթնացիր Արթնացուր» խորագրով անհատական ցուցահանդեսը։ «Արվեստի դիմաց փակ դռներ, կողպված դռներ չկան ու չպետք է լինեն, որովհետեւ՝ արվեստի կիրթ մտքի եւ սրտի ստեղծագործած քաղաքակրթությունը, գործը, չի ճանաչում քաղաքականապես դիմադիր-ընդդիմադիր մարդկանց, որովհետեւ՝ արվեստի գլխավոր նշանաբանը ծառայում եւ պատկանում է համայն մարդկության սկզբունքներին։ Արվեստի գործը այն ստեղծագործական փարոսն է, որ հասկացողի ճանապարհը կարող է լուսավորել։ Ես նկարում եմ այն, ինչ զգում եմ»,- ասում է նկարիչը։
Նկարները պատկերված են յուրովի, ինքնուս նկարչի առաջին ցուցահանդեսն է։ Ցուցահանդեսի ավարտվելուց հետո նկարիչը պատրաստվում է վաճառել նկարները։
Ցուցահանդեսը կգործի մինչեւ մայիսի 23-ը։
Նարե ԽԱՆԱՂՅԱՆ
Լրագրություն, 2-րդ կուրս
«Առավոտ» օրաթերթ
20.05.2023