Սույն թվականի մայիսի 19-ին Սիսիանի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ համայնքի ավագանու անդրանիկ նիստը՝ ավագանու 21 անդամների մասնակցությամբ:
Համայնքի ղեկավար Արմեն Հակոբջանյանի առաջարկով նիստը մենարկեց միայն սույն թվականի մայիսի 17-ին Սոթքի հատվածում Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների կրակի հետևանքով զոհված, Սիսիան համայնքի բնակիչ Էդգար Վահանի Սուլեյմանյանի հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելուց հետո:
Օրակարգն ընդունվեց ավագանու 18 կողմ, 3 դեմ ձայների քվեարկությամբ:
Երկար քննարկումներից, հարց ու պատասխաններից հետո, օրակարգում ներառված բոլոր հարցերը ընդունվեցին՝ կողմ ձայների մեծամասնությամբ:
Համայնքի ավագանու որոշմամբ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ նշանակվեց Կարեն Հովհաննիսյանը, իսկ համայնքի ղեկավարի տեղակալ՝ Գարիկ Հակոբյանը:
Շնորհավորում ենք, մաղթում արդյունավետ, խաղաղ և արգասաբեր աշխատանքային գործունեություն:
ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ