Լրահոս
Օրվա լրահոսը

«Զենքի սակավության խնդիր չկար․.. Ռուսաստանի կողմից իր պարտավորությունների չկատարումը սկսվել էր շատ ավելի վաղուց». Արմեն Գրիգորյան

Մայիս 22,2023 22:22

«Նովայա գազետա Եվրոպա» պարբերականին տված հարցազրույցում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը նշել էր, որ նոր մեխանիզմներ եւ սպառազինության մատակարարումներ են անհրաժեշտ, քանի որ Հայաստանը չի ստանում այն, ինչ պատվիրել ու վճարել է Ռուսաստանին։ Որո՞նք են սրա պատճառները`զենքի սակավությո՞ւնը, թե՞ Մոսկվայի քաղաքականությունն է Հայաստանի հանդեպ, հարցրեցինք Քաղաքականության հետազոտական կենտրոնի նախագահ Արմեն Գրիգորյանին:

«Զենքի սակավության խնդիր չկար․ ինչպես եւ այն պնդումների դեպքում, որ Ռուսաստանն Ուկրաինայում պատերազմի պատճառով չի կարողանում արդյունավետ խաղաղապահ գործողություն իրականացնել, խնդիրը սկիզբ չի առել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի լայնածավալ ագրեսիան սկսելու պահից՝ 2022թ․ փետրվարից։ Ռուսաստանի կողմից իր պարտավորությունների չկատարումը սկսվել էր շատ ավելի վաղուց», ասաց նա։

Քաղաքականության հետազոտական կենտրոնի նախագահ Արմեն Գրիգորյանը

Մեր դիտարկմանը, որ հայաստանյան ընդդիմադիրները հարց են բարձրացնում` որքանո՞վ է նորմալ Արեւմուտքի ու Ալիեւի հետ «խաղեր տալ», Ռուսաստանին սպառնալիք համարել, Հայաստան ԵՄ դիտորդներ բերել, բայց Ռուսաստանից ակնկալել սպառազինություն, մեր զրուցակիցը հակադարձեց. «Ռուսաստանից պատվիրվել է սպառազինություն եւ դրա համար վճարվել է ԵՄ-ի դիտորդների տեղակայման մասին պայմանավորվածությունից շատ ավելի վաղ․ գումարը վճարվել է, իրենք ոչ ապրանքն են մատակարարել, ոչ էլ փողն են վերադարձրել»։

 

Քաղաքականության հետազոտական կենտրոնի նախագահ Արմեն Գրիգորյանի հետ հարցազրույցը կարդացեք մայիսի 23-ի տպագիր «Առավոտ»-ում:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031