Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ուղերձ է հղել Հակոբավանքից՝ ստեղծված իրավիճակի մասին։ Դուք վտանգավոր բան եք անում՝ Ռուբեն Վարդանյանը դիմել է Նիկոլ Փաշինյանին։
«Երբ որ մենք թույլ ենք տալիս մեզ ասել, որ ունենք հազարավոր դասալիքներ, երբ որ մենք խոսում ենք, որ հայ կանայք երջանիկ չեն, երբ որ մենք խոսում ենք, որ հնարավոր է մարդու երեսին թքել և դա նորմալ է, երբ որ մենք խոսում ենք, որ եկեղեցու դեմ կարելի է այսպես քարոզարշավ սկսել, երբ որ կարելի է Արցախ ասել ու նշել՝ մենք ինչ կապ ունենք, մատ թափ տալ Ազգային ժողովում ու ասել՝ դուք ով եք, որ մեզ բան եք ասում, եթե կարելի էր հասկանալ, որ կարող են զոհեր լինել հազարավոր, բայց չկանգնեցնել պատերազմը, և դա դառնում է ստանդարտ. դա ամենամեծ վտանգն է, որ մեզ սպառնում է, որովհետեւ մենք դավաճանում ենք, ոչ թե ինչ-որ գաղափար, ալ դավաճանում ենք մեր հայրենիքը, ամենախորքային մեր ուժին՝ ով է հայը»,- մասնավորապես ասել է նա։