«Հայրենիքի համար դժվար օրերին միշտ էլ շատ կարեւոր է երիտասարդության ոգին։ Հայ երիտասարդը միշտ եղել է Հայրենիքի պաշտպան եւ զորավիգ։ Արցախյան բոլոր պատերազմների ժամանակ մենք տեսել են անկոտրում երիտասարդների։ Փառք եւ խոնարհում Հայրենիքի համար ընկած երիտասարդների հիշատակին։ Այսօր էլ, երբ հայրենիքն իսկապես վտանգի մեջ է, մեր երիտասարդությունն իր խոսքն ասել է եւ իր գործը ցույց է տալու»։
Ի պաշտպանություն Արցախի Կոռնիձորում հրավիրված հանրահավաքին երիտասարդության անունից ելույթ ունեցավ ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության կենտրոնական վարչության ատենապետ Գոռ Սարգսյանը։ Նրա ելույթի հասցեատերը ոչ թե Արցախը զավթած Ադրբեջանի նախագահն էր կամ իշխանությունը, այլ այդ երկրի երիտասարդությունը։
«Իմ խոսքն ուղղում եմ Ադրբեջանի երիտասարդությանը։ Մենք այստեղ չենք եկել որպես էկոակտիվիստներ կամ բնապահպաններ։ Մենք այստեղ կանգնել ենք ազգային-ազատագրական պայքարի ջահը ձեռքերիս եւ ձեզ ասում ենք․ձեր այսօրվա իշխանությունների պահվածքը վաղը ձեզ արնաքամ է անելու։ Այսօր ինչ-ինչ պատճառներով դուք հաղթած կողմում եք կանգնած։ Բայց վստահեցնում եմ, որ դա ժամանակավոր է լինելու։ Դուք մեր Շուշին ու Հադրութը, մեր հայրենիքը չէք վայելելու։ Մենք Արցախի կողքին ենք։ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ Հայկական գործոնը այս տարածաշրջանում միշտ լինելու է։ Եվ սրանք ուղղակի խոսքեր չեն։ Մենք կոտրելու ենք այն ձեռքը, որը հակահայկական փաստաթուղթ կստորագրի։ Դա լինելու է, «Հարսանիքը լեռներում» կրկին լինելու է եւ մենք մասնակցելու ենք այդ հարսանիքին»,-վստահեցրեց նա։
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ