Լրահոս
Օրվա լրահոսը

Ես որոշել եմ ամուր մնալ և չուրախացնել ներքին թշնամուն․ Գայանե Հակոբյանը դադարեցրել է հացադուլը

Մայիս 20,2023 22:13

Փոխանցում ենք տիկին Գայանեի ուղերձը՝ բառացի։

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Նախ, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այս ծանր օրերին ինձ գիշեր-ցերեկ աջակցելու, ջերմություն փոխանցելու համար։ Այդ ջերմությունն ավելի կարևոր սնունդ էր ինձ համար, քան այն հացը, որի ընդունումից որպես բողոքի նշան, հրաժարվել էի։

Հայտնում եմ, որ անիմաստ եմ համարում հացադուլի հետագա շարունակությունը, քանի որ ինձ համար ակնհայտ դարձավ, որ իմ նկատմամբ բոլոր վճիռները կայացվում են ոչ թե դատական դահլիճներում, այլ՝ նիկոլական աշխատասենյակներում։ Այդ վճիռները հիմնված են ոչ թե իրավունքի վրա, այլ վրեժխնդրության և իմ անսահման ցավն էլ ավելի խորացնելու, ինձ նորանոր տառապանքներ պատճառելու անմարդկային դիտավորության վրա։
Ես որոշել եմ ամուր մնալ և չուրախացնել ներքին թշնամուն։

Բոլորս ականատես եղանք, որ մեր երկրին, մեր ժողովրդին ուժ տվող նվազագույն բարոյական սկզբունքներն այլևս հիմնավորապես խախտված են, և դրանք հնարավոր է վերականգնել միայն, երբ նեռը կհեռացվի կառավարման ղեկից։ Եթե կիսում եք այս համոզմունքը, ապա խնդրում եմ դուրս գալ փողոց և մենակ չթողնել իմ բախտակից ընկերներին՝ մեր հերոս տղաների ծնողներին։

Խնդրում եմ նաև մենակ չթողնել Ժորայիս և իմ փոխարեն Եռաբլուրում այցելել նրա սուրբ շիրիմին։
Ձեր՝ Գայանե»։

«ՈՐԴԻՆԵՐԻ ԿԱՆՉ» ՀԿ

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանը կալանավորվել է մեկ ամսով: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031