«Աշխարհում ոչ մեկը մի կոպեկ ներդրում չի անում այն ծրագրի մեջ, որի ապագայից ակնկալիք չունի կամ որի ապագան չի ուսումնասիրել: Այն ամեն ծրագրերը, որոնք այստեղ էմոցիաներով, հրապուրմամբ եկել, արել, են, ընդհանրապես ձախողել են, հարյուրավոր օրինակներ կան»,- երեկ Ամերիկյան Համալսարանում «Ապագա Հայկական» առաջին համաժողովի արդյունքների ամփոփման ժամանակ պատասխանելով մասնակիցներից մեկի հարցին, թե Հայաստանում ներդրումներ անելու համար խոչընդոտներ կա՞ն, թե ոչ, ասաց Նուբար Աֆեյանը:
Նրա խոսքով, որեւէ ծրագրում ներդրում անելու համար պետք է ապագան հստակ լինի ներդրողի համար. «Եթե այդ վստահությունը չկա, ներդրումն անհնարին է, ներդրումը կդառնա բարեգործություն»:
Մանրամասները՝ տեսանյութում