Քիչ առաջ, Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր) վճռեց կալանավորել զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մորը՝ Գայանե Հակոբյանին: Այս մասին հայտնեց զոհված հերոսի մոր փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Այս մասին լսելով, դատարանի բակում հավաքված զոհված զինծառայողների հարազատների շրջանում դժգոհություն առաջացավ, նրանք որոշեցին անհնազանդության ցույցերը շարունակել՝ նախ փակեցին Արշակունյաց պողոտան, ապա՝ զոհված հերոս Մխիթար Գալեյանի հոր կոչով խաղաղ երթով շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ:
Արշակունյաց պողոտայում բազմաթիվ ոստիկանական ուժեր են կուտակված:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ մայիսի 17-ին, վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակը» տեղեկություն էր տարածել, թե «Որդիների կանչ» ՀԿ-ի անդամները փորձել են առեւանգել վարչապետի որդուն։ Ըստ թերթի` զոհված զինծառայողների ծնողները ստիպել են Աշոտ Փաշինյանին նստել իրենց մեքենան, սակայն նրան հաջողվել է դուրս նետվել մի պահ կանգ առած մեքենայից, ինչի հետեւանքով նրան վրաերթի է ենթարկել նույն կազմակերպության անդամների հետեւից ընթացող մեքենան:
Աշոտ Փաշինյանը դեպքի առնչությամբ հաղորդում է ներկայացրել: Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մարդուն առեւանգելու հոդվածով, ձերբակալվել է Գայանե Մարտիրոսյանը։
Տիկին Գայանեն անժամկետ հացադուլ էր հայտարարել։
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ