Լրահոս
Օրվա լրահոսը

Կոչ ենք անում հայտնաբերել Գայանե Հակոբյանի հանդեպ ատելության քարոզը կազմակերպողներին և իրականացնողներին․ հայտարարություն

Մայիս 20,2023 15:29

Մայիսի 17-ին լուրեր են պտտվել, թե 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ «Որդիների կանչ» ՀԿ-ի համահիմնադիր Գայանե Հակոբյանը, առևանգել է քաղաքացի Աշոտ Փաշինյանին։

Այդ լուրերը շատ արագ հերքվել են այն բանից հետո, երբ հրապարակվել է տեսանյութ, որտեղ երևում է, որ նման բան չկա։ Բայց և այնպես, բռնապետական համակարգերին բնորոշ ոճով, Գայանե Հակոբյանն արդեն երրորդ օրն է, ինչ զրկված է ազատությունից և հացադուլ է հայտարարել։

Միաժամանակ իշխանության լծակներին տիրապետողների քարոզչամեքենան ատելության գրոհ է սկսել Գայանե Հակոբյանի և պատերազմում զոհված այլ տղաների ծնողների դեմ, որոնք ակտիվ քննադատում են իշխանություններին։

Այդ գործին են լծվել թե՛ հանրությանը քիչ թե շատ հայտնի որոշ դեմքեր, թե՛ կեղծ օգտահաշիվներով համակարգիչների հետևը թաքնված անհայտ անձինք (ֆեյքերի ֆաբրիկա), և սա «թվային բռնապետության» բնորոշ գործիքակազմ է։

Հայաստանի քաղաքացիական հասարակությունը լրատվամիջոցներին հորդորում է չշրջանառել զոհվածի ծնողի դեմ ատելության քարոզը, ինչպես նաև լրատվամիջոցների սոցցանցային էջերում ջնջել հայհոյանքներ կամ ատելության խոսք պարունակող մեկնաբանությունները։

Դա բխում է ոչ միայն մարդու իրավունքների պաշտպանության, մամուլի ազատության և արհեստավարժության սկզբունքներից, այլև ժողովրդավարության կարևոր բաղադրիչ է։

Ոստիկանությանը կոչ ենք անում հայտնաբերել ծնողի հանդեպ ատելության քարոզը կազմակերպողներին և իրականացնողներին։

Գործով դատավոր Ժորա Չիչոյանին հորդորում ենք անհապաղ ազատ արձակել և դադարեցնել Գայանե Հակոբյանի դեմ քաղաքական հետապնդումները։ Կոչ ենք անում հասարակությանը համախմբվել Գայանե Հակոբյանի շուրջ։

Զոհվածի ծնողի դեմ իրականացվող ատելության արշավը Հայաստանի հինգ տարիների բռնապետացման, մարդու իրավունքների պարբերաբար կոպիտ ոտնահարումների արգասիքն է, և Հայաստանի քաղաքացիական հասարակությունը հետամուտ է լինելու այս հանցավոր բարքերին վերջ տալուն։

Հայաստանի Հելսինկյան Կոմիտե

Ակն ընդ ական վավերագրողների համայնք

Քաղաքական Հայ ակումբ

Անվտանգություն և ժողովրդավարություն ՀԿ

Ճառագայթ ձախ խումբ

Հայաստանի դիվանագիտական հիմնադրամ

Հայկական արժեքների պաշտպանության Կամք հասարակական նախաձեռնություն

Ճշմարտություն սերունդների համար

Այլընտրանքային նախագծերի խումբ

Որդիների Կանչ ՀԿ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031