«Ապագա Հայկական» նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանի կարծիքով՝ հազարավոր տարիներ որպես ազգ ապրել ենք, բայց քաղաքական հասունություն չունենք:
«Քաղաքական առումով պետք է հասունանանք ու հասուն քայլեր անենք: Պարզապես քվե տալով՝ միմյանց հետ չենք կարող համագործակցել, քվեն առաջին քայլն է, հետո պետք է քայլեր ձեռնարկենք, թե ինչպես միավորվենք գաղափարներով»,- երեկ Ամերիկյան Համալսարանում «Ապագա Հայկական» առաջին համաժողովի արդյունքների ամփոփման ժամանակ ասաց Նուբար Աֆեյանը:
Կարդացեք նաև
Հանդիպման մասնակիցներից մեկը պարոն Աֆեյանից հետաքրքրվեց՝ ինքը հնարավո՞ր համարում է, որ 5 կամ 7 միլիոն մարդ հավաքվի ու ընդհանուր քննարկման արդյունքում իրենց առջեւ նպատակ դնեն ու հասնեն այդ նպատակին, ի պատասխան Աֆեյանն ասաց. «Այսինքն, եթե ձեր առաջարկն է առանց ղեկավարի ապագայի հասնենք, երբեք չեմ լսել, որ նման գաղափար արտահայտենք: Մեր խոսքերի մեջ երբեք չի եղել այդ գաղափարը, որ վեց, յոթ միլիոն միասին քվեով որոշելու են մի բան, որին ուրիշները հետեւելու են: Չգիտեմ՝ որտեղից է ձեր գաղափարը գալիս, բայց եթե Իսրայելի կամ Սինգապուրի կամ այլ օրինակներ նայենք, այն առաջնորդները, որոնք հաջողել են, իրենց ժողովրդին լսել եւ ներկայացրել են ոչ միայն քվեներով, այլև՝ գաղափարներով: Նրանք գտել են ձեւը՝ ժողովրդին համոզելու, որ իրենց ներկայացրած տարբերակը պարտադրող չէ, բայց ավելի ընդունելի է»:
Մանրամասները՝ տեսանյութում` քիչ անց