Այս տարվա միայն առաջին երեք ամսվա ընթացքում ու միայն պաշտոնապես արձանագրվել է թմրամիջոցների հետ կապված 982 հանցագործություն: Դրանց կեսից ավելին (551)՝ իրացման նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված դեպքեր են: Որպեսզի այս չոր թվերն ավելի հասկանալի լինեն, նշենք, որ, օրինակ՝ անցյալ տարվա նույն ժամանակահատվածում (հունվար-մարտ) գրանցվել էր թմրամիջոցների հետ կապված 434 հանցագործություն: Պարզ ասած՝ ընդամենը 1 տարվա ընթացքում թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների գծով Նիկոլ Փաշինյանի կառավարած Հայաստանում տեղի է ունեցել, ինչպես նա շատ է սիրում ասել, աննախադեպ աճ:
Պաշտոնական վիճակագրության չոր ու ցամաք թվեր. 2018 թվականին գրանցվել է թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների 877 դեպք, 2019-ին՝ 1088, 2020-ին՝ 1226, 2021-ին՝ 1544 դեպք, 2022 թվականին՝ 2266 դեպք:
Տեսնո՞ւմ եք, թե 5 տարվա մեջ ինչպիսի «թավշահեղափոխական» նվաճում է արձանագրվել: «Թմրամիջոցային» հանցագործությունների թվի ավելի քան կրկնակի աճ: Միանշանակ, աներկբա, տո, աննախադեպն էլ՝ հետը: Ու այս ամենի խորապատկերում, Իտալիայում «պատահաբար» բացահայտվում է Էկվադորից բանանի արկղերի արանքում Հայաստան ուղարկվող 2,7 տոննա ու մոտ 800 միլիոն եվրո սևշուկայական արժեքով բարձրորակ կոկային: Եվ երբ դրսում դա բացահայտվում է, ԱԱԾ-ն «հիշում» է, որ մի քանի օր առաջ էլ իրենք են 1 տոննա հայտնաբերել: Եթե այդ երկու ռեկորդային խմբաքանակները գումարենք իրար, ապա կստացվի, որ ինչ-որ մեկն ուզում էր Հայաստանը հեղեղել կոկայինի թունավոր փոշու մեջ (կոպիտ հաշվարկով՝ ՀՀ յուրաքանչյուր բնակչի, նոր ծնվելիք երեխաներին էլ հաշված, առնվազն 1 գրամ թմրանյութ էր բաժին ընկնում): Շարունակենք:
Վերը բերվածը դեռ միայն վիճակագրական տվյալներն են, թվեր, ինչպես ասվեց: Իսկ բովանդակությունն է՛լ ավելի ահասարսուռ է: Մենք չէ, այլ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության ներկայացուցիչը, առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանն է հավաստում, որ վերջին շրջանում կտրուկ ավելացել է թմրամիջոցներ օգտագործող կանանց թիվը, էլ ավելի կտրուկ՝ երիտասարդների թիվը:
Կարդացեք նաև
Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։