Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի ինքնորոշման որոշումը չի բեկանվել: Հայաստանի եւ Բաքվի որոշումները չեն կարող Արցախի համար լինել պարտադիր. Անուշավան Դանիելյան. «Հրապարակ»

Մայիս 20,2023 10:55

– Եթե ՀՀ իշխանությունները ստորագրում են, այսպես կոչված, խաղաղության պայմանագիրը, որով Արցախը ճանաչվում է Ադրբեջանի մաս, դրանից հետո Ձեր ասած բանակցային սեղանին վերադառնալն օրակարգից դուրս չի՞ գալիս։

– Գիտեք, ես դրա համար ասացի, որ ինքնորոշման որոշումը կայացվել է Արցախում, Արցախի ժողովրդի կողմից, ոչ թե Հայաստանի։ ՀՀ-ն եղել է ընդամենը բանակցությունների մասնակից։ Արցախի ինքնորոշման որոշումը չի բեկանվել, այն մնում է, դրա համար Հայաստանի եւ Բաքվի որոշումները չեն կարող Արցախի համար լինել պարտադիր, դրանք կարող են իրավական ուժ ունենալ միայն Հայաստան-Ադրբեջան փոխհարաբերությունների մեջ: Ինչ մնում է իրենց որոշումներին` Արցախի մասին, ապա դրանք իրավական ուժ չեն կարող ունենալ, քանի որ մենք միջազգային իրավունքի համաձայն ենք հանրաքվեով ինքնորոշման որոշումը կայացրել։

– Արցախում բուռն ներքաղաքական գործընթացներ են, նախօրեին ԱԺ նախագահն Արայիկ Հարությունյանին հորդորեց՝ կա՛մ հրաժարական տալ, կա՛մ ձեւավորել Պաշտպանության կոմիտե, որում կընդգրկվեն թե՛ Ռուբեն Վարդանյանը, թե՛ Սամվել Բաբայանը։ Ըստ Ձեզ՝ ի՞նչ է կատարվում Արցախում հիմա, եւ արդյո՞ք նպատակահարմար է կրկնել 90-ականների մոդելը` ստեղծել ՊՊԿ, որը պետական կառավարման լիազորություններ ունենա։

– Ես կարծում եմ, որ հիմա կարեւորն այն է, որ Արցախում կա լեգիտիմ ղեկավարություն, որն ընտրված է ժողովրդի կողմից, իսկ եթե դրանով հանդերձ ուզում են նաեւ կոլեգիալ մարմին ստեղծել, խնդիր չեմ տեսնում։ Ուզում եմ ասել, որ կողմ եմ նման կոմիտեին, բայց ոչ այն գործառույթներով, որ փոխարինի լեգիտիմ իշխանություններին։ Ընդհանրապես, այս պարագայում սխալ է իշխանափոխության հարց բարձրացնելն Արցախում: Եթե տարբեր քաղաքական ուժեր առաջարկներ ունեն, դրանք իրականացնելու համար ամենահեշտ միջոցն այն է, որ ներկայացված են խորհրդարանում` թող կոնսենսուսով որոշում ընդունեն։

– Իսկ այս իրավիճակում հնարավո՞ր է Արցախում ընտրություն անցկացնել, տեսակետ կա, որ նոր ընտրությունների պարագայում Ադրբեջանը սադրանքի կդիմի, եւ Արցախը կզրկվի իշխանություն ունենալուց։

– Ես հենց այդ ռիսկերը նկատի ունենալով ասացի, որ իշխանափոխություն պահանջելը մեծ ռիսկեր է պարունակում, այսինքն՝ նոր ընտրությունները: Լեգիտիմ իշխանություն արդեն իսկ կա Ղարաբաղում, կա ընտրված նախագահ։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031