2023թ. մայիսի 19-ին Հանրային խորհրդի մշտական հանձնաժողովների նախագահների և ներկայացուցիչների աշխատանքային խորհրդակցությունը, որը վարում էր ԱՀ նախագահ Ա. Գևորգյանը, նվիրված էր ստեղծված իրավիճակում Արցախի Հանրապետությունում սննդամթերքների ու առաջին անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարման, իրացման և գնագոյացման հիմնախնդիրներին։
Սոցիալական և առողջապահության մշտական հանձնաժողովի նախագահ Ա. Ղահրամանյանը ներկայացրեց Հանրային խորհրդի նախագահ Ա. Գևորգյանի հետ համատեղ վերջին տասը օրերին կատարված ուսումնասիրությունների և պատասխանատուների, ինչպես նաև բնակչությանը պարենամթերքով ապահովելու գործընթացում ներգրավված իրավաբանական այլ անձանց հետ հանդիպումների արդյունքները, որոնց վերլուծության հիման վրա բացահայտվել են համակարգային մի շարք թերություններ։
Ակտիվ քննարկումների արդյունքում հստակեցվեցին այն առաջարկությունները, որոնք նպատակաուղղված են այդ թերությունների շտկմանը և բնակչությանն առաջին անհրաժեշտության մթերքներով ապահովման գործընթացը ճիշտ կազմակերպելուն ու ղեկավարելուն։ Հատկապես կարևորվեց ստանձնած պարտավորությունների կատարման գործում թերացածներին պատասխանատվության ենթարկելու հարցը։
Կարդացեք նաև
Արցախի Հանրապետության հանրային խորհուրդ