«Ազատություն» ռ/կ. Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը իր միջնորդությունն է առաջարկել Ադրբեջանի և Հայաստանի կրոնական առաջնորդների միջև {երկխոսության համար}, այս մասին ռուս հոգևորականը հայտարարել է Կազանում Ադրբեջանի շիա մահմեդականների առաջնորդ, շեյխ-ուլ-իսլամ Ալահշուքյուր Փաշազադեի հետ հանդիպմանը։
Ադրբեջանական կողմի հաղորդագրության համաձայն՝ Փաշազադեն իր երախտագիտությունն է հայտնել պատրիարք Կիրիլին՝ «Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարամյա հակամարտությունը կրոնականի չվերածելու, ինչպես նաև Հարավային Կովկասում փոխադարձ վստահության վերականգնմանն ուղղված գործունեության համար»։