Նախարար Վահան Քերոբյանը մայիսի 19-ին մասնակցել է «Շինարարություն և ինտերիեր 2023» հոբելյանական 15-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի բացման արարողությանը։
Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ նախարարն իր բացման խոսքում նշել է․
«ՀՀ տնտեսությունը բավական բարձր աճի ուղեծրի վրա է, և անցած տարի մենք ունեցել ենք 12,6 տոկոս: Պետք է նշեմ, որ շինարարության ոլորտը շատ մեծ ներդրում ունի ՀՀ տնտեսության աճի մեջ։ Անցած տարի Հայաստանում տնտեսական աճը շինարարության ոլորտում ավելի քան 12 տոկոս է կազմել, ընդ որում, շահագործման է հանձնվել ավելի քան 320 000 քառակուսի մետր բնակարանային բնակֆոնդ, ինչը ռեկորդային ցուցանիշ է Հայաստանի համար։
Տնտեսության արդիականացման ծրագրի շրջանակներում ավելի քան 1600 ընկերություն արդեն օգտվել է ծրագրից և ձեռք բերել 100 մլրդ դրամի սարքավորումներ, և այդ ամբողջ ծավալի մոտավորապես 20 տոկոսը ձեռք է բերվել շինարարական ընկերությունների կողմից»։
Կարդացեք նաև
ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն