Լրահոս
Օրվա լրահոսը

Գործող իշխանությունների քաղաքական հետապնդումների ալիքը հասավ նաև ինձ. Մենուա Սողոմոնյան

Մայիս 19,2023 20:44

«Համախմբում» շարժման անդամ, պատմաբան Մենուա Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հարգելի՛ հայրենակիցներ, համալսարանական հարգելի՛ գործընկերներ, սիրելի՛ ուսանողներ, լրատվամիջոցների ներկայացուցիչ հարգելի՛ գործընկերներ.

գործող իշխանությունների քաղաքական հետապնդումների ալիքը հասավ նաև ինձ։ Ինձ մեղադրում են, ոչ ավել, ոչ պակաս, Մայր բուհից գումար հափշտակելու մեջ։ Քրգործը շինծու է՝ անհեթեթ հիմքով։ Իմ հանդեպ իրականացվում է քաղաքական հետապնդում. ի դեպ, վերջին մեկ տարում սա երկրորդ հարուցված քրգործն է։

Հետապնդման քաղաքական լինելու հարցում վերջնականապես համոզվեցի այն բանից հետո, երբ գործող իշխանություններին ծառայող հայտնի լրատվամիջոցը մանիպուլյատիվ անդրադարձ կատարեց անհեթեթ հիմքերով հարուցված քրգործին՝ նպատակ ունենալով սևացնել իմ համբավը։

Քաղաքական հետապնդման նպատակը լռեցնելն է Արցախը հանձնելու դեմ պայքարող անձանց, այդ թվում ինձ, մեր երկրի համար բախտորոշ այս շրջափուլում։ Հետապնդման նպատակը պայքարող համալսարանականներին, այդ թվում ինձ, կոտրելն է։

Հայտարարում եմ, որ չեմ ընկրկելու, քանի որ իմ ընտրությունը Արցախն է, ազգային արժանապատվությունը և մեր զավակների ապագան։

Շինծու քրգործի հանգամանքների և քաղաքական հետապնդման նպատակների ու դրսևորումների մասին մանրամասն կանդրադառնամ մայիսի 22-ին՝ երկուշաբթի, ժամը 11:00-ին ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի բակին հարող տարածքում տեղի ունենալիք մամուլի ասուլիսին։ Պատրաստ եմ պատասխանել ԶԼՄ-ների և աջակիցների հարցերին»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031