Լրահոս
Օրվա լրահոսը

«Ապրելու երկիր» կուսակցությունը պատրաստ է առաջնորդել խորքային և բովանդակային փոփոխությունների պայքարը․ հայտարարություն

Մայիս 19,2023 18:00

Հայաստանի իշխանությունների վարած անվտանգային ոչ պրոֆեսիոնալ և դիվանագիտական անհետևողական քաղաքականությունը Հայաստանի շուրջ շարունակում է ստեղծել նորանոր վտանգներ, որոնց նկատմամբ դիմադրողականությունը ոչ միայն բավարար չէ, այլ նաև նվազում է։

Միևնույն ժամանակ, իշխանությունների կողմից Արցախի և Արցախի քաղաքացիների նկատմամբ պարտավորություններից ամբողջական հրաժարումը օր-օրի խորացնում է նաև Արցախի շուրջ առկա խնդիրը։

Այս ամենի պարագայում Ադրբեջանը շարունակում է իր հետևողական քաղաքականությունը հայկականության դեմ՝ փորձելով հասցնել առավելագույն վնասներ Հայաստանին, Արցախին, հայ ժողովրդին։ Ակնհայտ է, որ Հայաստանի իշխանություններն այլևս ի զորու չեն ստանձնել պետության և ժողովրդի նկատմամբ ունեցած նվազագույն պատասխանատվությունը։

Միևնույն ժամանակ, ողջունելի են Արցախի քաղաքական ուժերի միասնական պայքարին ուղղված գործողությունները, որոնք պետք է կարևոր նախադրյալ դառնան հայկական աշխարհի համախմբման համար՝ հանուն Հայաստանի և Արցախի առջև առկա խնդիրների լուծման։

«Ապրելու երկիր» կուսակցությունն արձանագրում է, որ բազմաթիվ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով, առկա իրավիճակից դուրս գալու ճանապարհը բավականին բարդ է ու երկարատև և պատրաստ է առաջնորդել խորքային և բովանդակային փոփոխությունների պայքարը՝ ժողովրդի վստահությանը արժանանալու միջոցով երկրի կառավարումը ձախողած ուժին իշխանազրկելու և ստանձնելու Հայաստանի և Արցախի համար ամբողջական պատասխանատվություն։

«Ապրելու երկիր» կուսակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031