Լեռնային Ղարաբաղում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի հանդիպումը տեղի կունենա հաջորդ շաբաթ. կողմերն արդեն մոտ են վերջնական պայմանավորվածություններին: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի և Ադրբեջանի իր գործընկերներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ եռակողմ հանդիպումից հետո:
«Հաջորդ շաբաթ պետք է տեղի ունենա փոխվարչապետների ղեկավարությամբ եռակողմ աշխատանքային խմբի հանդիպումը գործող տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերի շուրջ,- ասել է նա:- Հույս ունենք, որ արդյունքում դրական առաջընթաց կլինի: Կողմերն արդեն մոտ են վերջնական պայմանավորվածություններին»:
Լավրովը նաև նշել է, որ առաջիկայում պայմանավորվածություն կա անցկացնել սահմանազատման և սահմանագծման հարցերով երկկողմ հանձնաժողովի նիստ՝ Ռուսաստանի խորհրդատվական մասնակցությամբ:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ