2023 թվականի մայիսի 19-ին «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը ոգեշնչել է Yerevan Tech Forum 2K23 համաժողովի մասնակիցներին՝ հանդես գալով որպես հիմնական բանախոս «Առաջնորդության վճռորոշ դերը թվային փոխակերպումը հաջողությամբ իրականացնելու գործում» թեմայով: Միջոցառումը, որը կենտրոնացած էր տեխնոլոգիաների և նորարարության վերջին շրջանի առաջընթացի վրա, անթերի հարթակ ստեղծեց պարոն Յիրիկյանի համար՝ կիսվելու հեռահաղորդակցության ոլորտում շուրջ 25 տարվա փոփոխությունների իրագործման իր գիտելիքով և փորձով: Ի հավելումն, Speedtest Award™-ի արժանացած Հայաստանում ամենաարագ ֆիքսված և շարժական կապի ծառայությունների մատակարար Ucom-ն առաջարկել է տեխնիկական աջակցություն՝ ապահովելով գերարագ ինտերնետ կապ համաժողովի ողջ ընթացքում: Հանդիսատեսն ակտիվորեն ունկնդրել է պարոն Յիրիկյանի՝ մեծ փորձի վրա հիմնված խորագետ ելույթը և մասնակցել թվային փոխակերպման շուրջ ավելի լայն քննարկումների:
«Թվային փոխակերպումը դուրս է մակերեսային փոփոխությունների սահմաններից, ինչպիսիք են նոր ծրագրակազմի ավելացումը կամ ընթացակարգային մի քանի շտկումների իրականացումը: Այն առաջնորդներից պահանջում է մտածված և նվիրյալ հանձնառություն, ընդհանուր տեսլականի ստեղծում և հենց դա որպես առաջնային նպատակ սահմանելը, այլ ոչ բազմաթիվ մրցակցող նախաձեռնություններից մեկը: Այն պետք է ներթափանցի կազմակերպության գործունեության հիմնական ուղղությամբ՝ խթանելով գործակցությունը և ակտիվորեն հաշվի առնելով թվային խորը գիտելիքներ ունեցող մարդկանց կարծիքը: Ղեկավարությունը պետք է պատրաստ լինի բարելավելու սեփական թվային կարողությունները և ուղղորդելու կազմակերպությանը և դրա ապագա առաջնորդներին դեպի թվայնորեն կառավարվող աշխարհ», – ասել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Նա ընդգծել է, որ թվային փոխակերպման հետ «հաշտվելը» հատկապես կարևոր է այսօրվա պայմաններում, քանի որ այն բավարարում է ինչպես Z, այնպես էլ Ալֆա սերունդների կարիքներն ու ակնկալիքները, որոնք ըստ էության կապված ու ապավինում են թվային տեխնոլոգիաներին իրենց անձնական և մասնագիտական կյանքում:
Կարդացեք նաև
Հավելենք, որ Երևանի տեխնոլոգիական համաժողովը փորձառու ձեռներեցներին և մասնագետներին հարթակ է տրամադրել՝ համախմբվելու և քննարկելու թվային փոխակերպման ռազմավարությունների վերջին ձեռքբերումները: Այս անգամ համաժողովը հյուրընկալել էր նաև միջազգային բանախոսների, ովքեր ոգեշնչում և գործնական խորհուրդներ են տվել՝ թվային փոխակերպման միջոցով բիզնեսները հաջորդ մակարդակ բարձրացնելու համար: