Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սուպեր Սաքո․ «Ինչ որ ասել եմ՝ ճիշտ եմ ասել։ Միակ բանը չի եղել, որ Կոմիտասը PR-ի համար էդ չի արել»

Մայիս 19,2023 17:20

«Ինքը լավ բան ա արել, վատով չեմ ասել էտի, ինքը մաքրել ա էն երաժշտությունը, որը մենք ունենք այսօր»,-այսօր Շենգավիթի դատարանի բակում մի խումբ լրագրողների (24News, Armlur.am, Yerkirmedia) հետ զրույցում ասաց ամերիկահայ ռեփեր Սուպեր Սաքոն՝ անդրադառնալով Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցին, որը մեծ աղմուկ էր հանել։ Նա, հիշեցնենք, «Կերպարից դուրս» հաղորդման ժամանակ ասել է՝ մուղամն ի սկզբանե մերն է եղել, եւ Կոմիտասն է դա մաքրել։

Նա ասաց, որ Հանրայինի եթերում ասածների համար չի զղջում․ «Ինչ որ ասել եմ՝ ճիշտ եմ ասել։ Միակ բանը չի եղել, որ Կոմիտասը PR-ի համար էդ չի արել, բայց շատ գեղջկական երգերի նոտաները ինքը դզել ա եւ սարքել ա էդ ճիշտ լավ երաժշտությունը, որ ունենք այսօր։ Խոնարհվում եմ մեր մեծերի առաջ»։

«Ես գրել-կարդալ հայերեն չգիտեմ, 35 տարի է՝ ապրում եմ Ամերիկայում, այսքանը, որ խոսում եմ՝ ինքնըստինքյան եմ սովորել։ Հայաստան միշտ գալիս եմ, աջակցում եմ հայ բոլոր բիզնեսներին, ամեն ինչը հայկական»,-ասաց Սուպեր Սաքոն՝ Սարգիս Բալասանյանը։

Նա պնդեց․ «Վերջում ես ճիշտ էի, Վարդապետն ուղղել է մեր նոտաները եւ ստացել էն լավ երաժշտությունը, որը մենք ունենք այսօր։ Ես ուզեցել եմ ասել, որ մենք էլ ենք ունեցել էդ ամեն ինչը, ես երեկ էնքան մարդու հետ եմ խոսել, գիտնական, երգիչ, կոմպոզիտորներ, ուզեցի ավելի ինֆորմացված լինեմ, եւ հիանալի բաներ սովորեցի»։

Թե ինչու եթերից կամ աղմուկից անմիջապես հետո չփորձեց պարզաբանում տալ, ռեփերն ասաց․ «Որոշեցի սպասեմ, ամեն ինչ ուսումնասիրեմ, տեսնեմ՝ ով, ինչ ա ասում, վերջում ես իմ խոսքը կասեմ»։

Ռեփերը Շենգավիթի դատարանի մոտ էր, որտեղ ընթանում էր դատական նիստ՝ զոհված զինծառայողի մոր՝ Գայանե Հակոբյանի՝ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդության վերաբերյալ։

Թե ինչու է եկել դատարանի մոտ, նա ասաց՝ ես էլ եմ հայի զավակ, եկել եմ լինելու հայ զինվորի մոր կողքին․ «Ոչ մի պոլիտիկական ինտերեսներ չունեմ, բայց եթե կարող եմ իմ ձայնով մեկին խնդրել իրան ազատեն․․․զուտ դրա համար, մեր զինվորների մայրերի կողքին լինելու համար»։

Պատրաստեց Նելլի ԲԱԲԱՅԱՆԸ

Լուսանկարը՝ Կարեն Ավետիսյանի ՖԲ էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031