Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի կողմից հարյուր միլիոնավոր դոլարների զենքը գնումը նոր սպառնալիք է տարածաշրջանի համար: Նման հայտարարությունն Ալիևն արել է Բաքվում Հնդկաստանի դեսպան Շրիդխարան Մադխուսուդխանանի հավատարմագրերն ընդունելիս:
Ալիևն ընդգծել է, որ «այսօր Հայաստանում գլուխ են բարձրացնում ռևանշիստական ուժերը, շարունակվում են տարածքային հավակնություններն Ադրբեջանի նկատմամբ»: Նրա խոսքով՝ «Հայաստանի նպատակաուղղված զինումը նոր վտանգներ է առաջ բերում»:
«Եթե Հայաստանն իսկապես խաղաղություն է ուզում Ադրբեջանի հետ, ապա էլ ինչի՞ համար է հարյուր միլիոնավոր դոլարների զենք գնում»,- ասել է Ալիևը՝ հավելելով, որ նման քաղաքականությունը «հանգեցնում է տարածաշրջանում նոր վտանգների»:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Էդ լավ ա որ դու դա զգում ես։ Որովհետև գիտես որ փողով առած հաղթանակը հաղթանակ չի։ Սպասի դեռ կգանք քո հետևից