Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիևը՝ Հնդկաստանի դեսպանին. Եթե Հայաստանը խաղաղություն է ուզում, ինչո՞ւ է միլիոնավոր դոլարի զենք գնում

Մայիս 19,2023 15:32

ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

«Այսօր Հայաստանում ռևանշիստական ուժեր են բռնկվում, շարունակվում են տարածքային նկրտումները մեր երկրի նկատմամբ: Հայաստանի արագ վերազինումը նոր սպառնալիքներ է ստեղծում: Եթե Հայաստանն իսկապես խաղաղություն է ուզում Ադրբեջանի հետ, ապա ինչու է 100 միլիոնավոր դոլարի զենք գնում: Այդ քաղաքականությունը կարող է տարածաշրջանի համար նոր սպառնալիքների հանգեցնել»,-նման հայտարարություն արել է Բաքվի բռնապետ Իլհամ Ալիևը Ադրբեջանում Հնդկաստանի նորանշանակ դեսպանի հետ հանդիպման ժամանակ:

Նույն ինքը Ալիևը բազմիցս հայտարարել է, որ հսկայական գումարներ է ծախսում ադրբեջանական բանակի հզորացման վրա:

Հարց՝ եթե Ադրբեջանը խաղաղություն է ուզում, ապա ինչո՞ւ են նման միջոցներ հատկացվում բանակին, ինչո՞ւ է օկուպացված Քարվաճառը դառնում պլացդարմ ՀՀ-ի դեմ հնարավոր գործողությունների համար:

Պատասխան՝ որքան էլ Փաշինյանը խոստանա Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս, դա քիչ է Ադրբեջանի համար, նրանք ուզում են ավելին, դրա համար էլ պատրաստվում են պատերազմի ՀՀ–ի դեմ և այդ ֆոնին ցանկանում, որ այստեղ չլինի զինված բանակ ու կազմակերպված դիմադրություն:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031