Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանը լուրջ շահեր ունի Հարավային Կովկասում. Լավրով

Մայիս 19,2023 15:24

Ռուսաստանը կարևոր դերակատարություն և լուրջ շահեր ունի Հարավային Կովկասում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից առաջ:

«Ռուսաստանը պատմական դերակատարություն ունի այս տարածաշրջանում և բավականին լուրջ շահեր: Համոզված եմ, որ մեր դաշնակիցները դա հասկանում են»,- ասել է Լավրովը:

Նա նշել է, որ Ռուսաստանը զգալի դերակատարություն է ունեցել Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրված եռակողմ պայմանավորվածություններում: Ըստ Լավրովի՝ հենց դրանց հիմքում է գտնվում այնպիսի հարցերի կարգավորումը, ինչպիսիք են խաղաղության պայմանագիրը, հաղորդակցությունների ապաշրջափակումը և սահմանների որոշումը: Նա նշել է, որ հենց այդ հարցերում առաջընթացն էլ տարածաշրջանում խաղաղության հասնելու պայման է:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031